ՀՀ ՊՆ տեղեկացնում է. որ օգոստոսի 29-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում պետական տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ ՊՆ ՌՈ տարածքային բաժինների աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստը:
Ռազմական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հրավիրվել էին նաև ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր ու ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների ժամանակ փոխհամագործակցության կազմակերպման հարցեր, ըստ ենթակայության` տրվել են համապատասխան հանձնարարականներ: