Սույն թվականի օգոստոսի 29-ին ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմը տարածել է հայտարարություն, ըստ որի մարդու իրավունքների պաշտպանը անհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂՀ դատախազությունը հրապարակայնորեն ներկայացնի 2016թ. հունիսի 6-ին ԼՂՀ Ազգային Ժողովիպատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հանցագործության վերաորակման իրավական և փաստական հիմնավորումը: Ընդ որում, ՄԻՊ աշխատակազմը ցանկալի է համարել, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար:
Ելնելով վերոգրյալից` ԼՂՀ դատախազությունը տալիս է հետևյալ պարզաբանումը.
Մարդուն առևանգելու հանցագործության հասկացությունը և դոկտրինալ մեկնաբանությունը տրվածէ ԵՊՀ-ի կողմից բազմակի հրատարակված <<Հայաստանի Հանրապետության քրեականիրավունք>> դասագրքում /խմբագրությամբ` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գ.Ս.Ղազինյան/:
Մարդուն առևանգելու հանցագործության օբյեկտիվ կողմն են կազմում այն գործողությունները,որոնք դրսևորվում են մարդուն` նրա կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելուբնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավորբնակության վայրից այլ վայր տեղափոխելով ու այնտեղ պահելով: Այսինքն` առևանգման օբյեկտիվկողմը նշված երեք գործողությունների ամբողջությունն է` հաջորդաբար կատարվող: Մարդունառևանգելու հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակիդիտավորությամբ, իսկ հանցակազմը ձևական է:
ԼՂՀ քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` <<Եթե օրենքն ավարտվածհանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքիորոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված,եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի հանրության համար վտանգավոր բնույթը ևցանկացել է կատարել դա>>: Ինչպես երևում է հոդվածի նշված մասի մեկնաբանությունից, ձևականհանցակազմ ունեցող հանցագործությունները կարող են կատարվել միայն ուղղակիդիտավորությամբ:
Քրեական իրավունքի տեսության համաձայն, ինչպես նաև ըստ ԼՂՀ քրեականօրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակության` առևանգումը կարող է կատարվել միայնուղղակի դիտավորությամբ, այսինքն` անձը պետք է գիտակցի տուժողին առևանգելու հանգամանքըև ցանկանա դա կատարել: Ինչպես հայտնի է քրեական իրավունքի տեսությունից` <գիտակցելը> ուղղակի դիտավորության ինտելեկտուալ /մտավոր/ հատկանիշն է, իսկ <ցանկանալը>` կամային, և այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայությունը նշանակում է ուղղակի դիտավորությանբացակայություն, իսկ եթե տվյալ հանցագործությունը կարող է կատարվել միայն ուղղակիդիտավորությամբ, նշանակում է մեղքի` հետևապես սուբյեկտիվ կողմի, ուստի և հանցակազմիբացակայություն /անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հոդվածով/:
Ինչպես վերը նշվեց, անձը պետք է գիտակցի մարդուն առևանգելու, այսինքն` նրան իր կամքին հակառակկամ առանց նրա կամքը հաշվի առնելու, բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու ևմշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելու և այնտեղ պահելուհանգամանքը, և ցանկանա կատարել այդ գործողությունները: Տվյալ դեպքում մեղադրյալներըգիտակցել են նշված գործողությունները կատարելու հանգամանքները, սակայն չեն ցանկացելտուժողին /Հայկ Խանումյանին/ պահել այլ վայրում, այսինքն` նրանց մոտ բացակայել է ուղղակիդիտավորության կամային հատկանիշը` ցանկանալը, որն էլ նշանակում է մարդուն առևանգելուհանցագործության ուղղակի դիտավորության կամային հատկանիշի բացակայություն` սուբյեկտիվկողմի բացակայություն, ուստի և առևանգման հանցակազմի բացակայություն:
Առևանգելու հանցագործության ուղղակի դիտավորության կամային հատկանիշի բացակայության փաստական հիմնավորում /մեջբերում մեղադրյալների ցուցմունքներից/. <Մենք նպատակ չունեինքնրան տանեինք ինչ-որ տեղ պահեինք: Ուզում էինք տեղում մի լավ դաս տալ, որ իր նմանները մինչևբառ խոսելը մտածեն, նոր խոսեն: Սակայն, քանի որ չկարողացանք մեր ուզածը տեղում լրիվությամբանենք, ասել ենք` տանենք ուրիշ տեղ ասելիքներս, անելիքներս անենք, նոր թողենք>: ՏուժողՀ.Ռ.Խանումյանին մարմնական վնասվածք պատճառելուց հետո նրան տաքսի ավտոմեքենայովուղարկել են նրա ցանկացած վայրը:
Իսկ այն, որ մեղադրյալների կատարած մյուս բոլոր գործողությունները ամբողջությամբ որակվում ենմիայն ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,պայմանավորված է նրանով, որ դրանք նույն բարդ հանցագործության տարբեր հանցավորգործողություններն են` բռնության գործադրմամբ խուլիգանություն և առողջությանը միջինծանրության վնաս պատճառելը: Եվ քանի որ լրացուցիչ անմիջական օբյեկտին պատճառված վնասի/առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու/ համար նախատեսված չէ առավել խիստպատասխանատվություն, ուստի արարքը որակվում է ոչ թե հանցագործություններիհամակցությամբ, այլ որպես մեկ բարդ հանցագործություն:
Ինչ վերաբերում է հանցագործության` նախաքննության ընթացքում վերաորակմանը ԼՂՀ քրեականօրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերից` ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդհոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ապա ինչպես հայտնի է հանցագործություններիորակման գիտական հիմունքներից` մինչդատական վարույթում հանցագործությունների որակումըանցնում է հետևյալ փուլերով.
– հանցագործության որակում քրեական գործի հարուցման փուլում, որը կրում է նախնական,կողմնորոշիչ բնույթ, քանի որ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, որպեսկանոն, քիչ փաստական տվյալներ են գտնվում, որոնք անհրաժեշտ են ճիշտ որակման համար,
– հանցագործության որակում նախաքննության փուլում` որպես մեղադրյալ ներգրավելու մասինորոշում և մեղադրական եզրակացության կազմում ու հաստատում:
Նշված փուլերում հանցագործության որակման տարբերությունը պայմանավորված էհանցագործության հանգամանքների բացահայտման աստիճանով, որի արդյունքներովհանցագործությունը կարող է որակվել ինչպես ավելի խիստ, այնպես էլ ավելի մեղմ պատիժնախատեսող քրեաիրավական նորմով: