Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսադիրներ հանձնեց համակարգի 8 աշխատակցի:
Նախարար Երիցյանի հրամանով՝ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետի տեղակալ Տիգրան Ասրյանին շնորհվեց փ/ծ գնդապետի կոչում:
Նախարարի այլ հրամաններով՝ ՓԾ ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի ավագ հրահանգիչ Աղավնի Սիմոնյանին և ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ Հրանտ Ճաղարյանին շնորհվեց փ/ծ փոխգնդապետի կոչում:
Փրկարար ծառայության մայորի կոչումներ շնորհվեց ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ճառագայթային–քիմիական պաշտպանության ջոկատի հրամանատար Մհեր Բաբաջանյանին, ՓԾ ծառայության կազմակերպման վարչության ներքին վերահսկողության բաժնի պետ ՍարգիսիՊալյանին, ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի ավագ հրահանգիչ Արա Հայրապետյանին, ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ Վահան Սրեյանին և ՓԾ Վայոց Ձորի ՄՓՎ Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանին:
Լուսանկարը` mes.am-Ի