Օգոստոսի 30-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5027 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է 0,3 կգ կշռով կանեփի 1 բույս:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 49.67 գրամ «մարիխուանա» և 1մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է հանցագործության 2 դեպք /ծեծ, սպանության սպառնալիք/, առգրավվել է գաղտնի փականով մեկ դանակ, հայտնաբերվել է 9 հետախուզվող: