28-ամյա վարորդը մահացել է այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով

Օգոստոսի 31-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտում են ԱԻՆ-ից:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 35 AC 724 պ/հ (վարորդ Վ. Դ. ծնված 1988 թ.) և «Ման» մակնիշի HZ 994 պ/հ (վարորդ Դ. Ք.-ի) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները Վ.Դ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապ օգնությանը, հոսանքազրկել  վտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել