Օգոստոսի 28-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 137 շենքի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտանաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: