ԱՄՆ-ի պահանջով Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը միջազգային նորմերի խախտում է. այս մասին հայտարարել է ՌԴ հասարակական պալատի անդամ, հասարակական դիվանագիտության զարգացման և արտերկրում համերկրացիների աջակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Ելենա Սուտորմինան․ այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ամեն տեսակի միջազգային նորմերի խախտում է Հայաստանում Ռուսաստանի ձերբակալությունը։ Եթե կան պահանջներ նրա հանդեպ, դրանք պետք է հաղորդվեն Ռուսաստանին և հետո ՌԴ համապատասխան կառույցներին և օրգաններին»,- ասել է Ելենա Սուտորմինան:
Նշենք, որ Երևանի օդանավակայանում 30-ամյա ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է փողերի լվացման և տեխնոլոգիաներ փոխանցելու համար։
Իրավաբան․net