Ֆեյսբուքյան օգտատեր Սիրանուշ Խլղաթյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խմբում գրառում է արել՝ զգուշացնելով ՃՈ աշխատակիցների անօրինական գործողության վերաբերյալ.
«Աշտարակ-Երևան մայրուղու Պռոշյան-Վահագնի հատվածում ժրաջան աշխատում են թաքնված ՃՈ աշխատակիցները: Ինձ նույնպես կանգնեցրեցին արագությունը գերազանցելու համար, բայց քանի որ իրենց տեսագրությունից պարզ երևում էր, որ թաքնված են ու ես համոզված կբողոքարկեմ, փաստաթղթերս վերադարձրեցին: Ասածս ինչ է ես, որպես իրավական պետության կայացման ջատագով, պատրաստ եմ իմ պատիժը կրել օրենքի ամբողջ խստությամբ (տվյալ դեպքում 9000 դրամ), բայց նաև պատիժը իրացնողը պետք է լինի օրինապահը, այլ ոչ կարգազանցը»,- գրում է նա: