Սա այն դրամատիկ պահն է, երբ 4-ամյա աղջկան դուրս են հանում իր անկենդան քրոջ տակից, ով զոհել էր սեփական կյանքը՝ ծածկելով քրոջը, երբ Իտալիայի երկրաշարժի ավերակները հասել էին նրանց: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Օգոստոսի 24-ին Իտալիայում 6.2 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժից հետո երկու աղջնակներին միասին էին գտել Պեսկարա Դել Տրոնտո գյուղի իրենց ամառանոցի ավերակներում: Ողջ էր մնացել նրանցից միայն մեկը:
Նրանց տատիկը` Անգելա Քաֆինին, հեկեկալով պատմում էր, թե ինչպես է իր 4-ամյա թոռնուհին ողջ մնացել՝ անգամ մի քերծվածք չստանալով՝ շնորհիվ ավագ քրոջ:
8-ամյա Ջուլիան կրտսեր քրոջը պաշտպանելու համար ծածկել էր նրան սեփական մարմնով: Գյուղը վերջնականապես հողին է հավասարեցվել, փլուզվել են բոլոր շինությունները:
Այս հերոսական պատմության մասին սկսեցին խոսել, երբ երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասավ 250-ի:
Պատրաստեց Հռիփսիմե Բաղդասարյանը