ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի և կազմկոմիտեի անդամների հետ այցելել են 2017 թվականի տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչմանը հավակնող Ծաղկաձոր, Չարենցավան և Ջերմուկ քաղաքներ:
Մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամները հանդիպել են այդ քաղաքների քաղաքապետների, համապատասխան պատասխանա-տուների, մրցույթի համահայտատու երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մանրամասն ներկայացրել «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կանոնները:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն, և հաղթած քաղաքի անունը հայտնի կդառնա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը: Մրցույթի մասնակցության և քվեարկության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ https://erit.am/news/hy/71982 հղումով:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին: 2014 թվականին երիտասարդական մայրաքաղաք է ընտրվել Սիսիան քաղաքը, 2015 թվականին՝ Ստեփանավան քաղաքը: 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Գյումրին է: