Օգոստոսի 20-ը անօթեւան կենդանիների համաշխարհային օրն է

Օգոստոսի 3-րդ շաբաթ օրը նշվում է Անօթեւան կենդանիների համաշխարհային օրը (International Homeless Animals Day):

Այս ամսաթիվն օրացույցում հայտնվել է Կենդանիերի իրավունքների պաշտպանության միջազգային միության նախաձեռնությամբ: Կազմակերպությունը նման առաջարկությամբ հանդես էր եկել 1992-ին: Նախաձեռնությունն աջակցություն ստացավ տարբեր երկրների կենդանասեր հասարակությունների կողմից:

Այս օրը համարվում է ավելի շատ ոչ թե տոն, այլ անօթեւան կենդանիներին ուշադրություն դարձնելու առիթ, փոխանցում է Calend-ը:

Ամբողջ աշխարհում այս օրը բարեգործական եւ լուսավորչական միջոցառումներ են ընթանում: Կամավորները համերգներ են անցկացնում, մրցույթներ, աճուրդներ, որոնց նպատակն է օգնել միջոցներ հավաքել՝ ի աջակցություն անտուն կենդանիների, առաջին հերթին՝ կատուների եւ շների:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել