Աշտարակում թեժ ընտրություններ են սպասվում. առաջադրվել է 8 թեկնածու

Աշտարակում թեժ ընտրություններ են սպասվում: Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 8 թեկնածու:

Թեկնածուներից 7-ն անկուսակցական են՝ համայնքի ղեկավար Արմեն Անտոնյանը, անհատ ձեռներեց Գեւորգ Եդիգարյանը, «Խարամ» ԱԿ ֆինանսական գծով տնօրեն Արշալույս Մեջլումյանը, որին սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Արագածոտնի մարզի վիճակագրական վարչության վիճակագիր Սերգեյ Մովսիսյանը, «Ավգոռ» ՍՊԸ գործադիր տնօրեն Թովմաս Շահվերդյանը, Ռազմիկ Տերտերյանը եւ ֆիզիկայի ուսուցիչ Հարություն Օհանյանը: Թեկնածուներից միայն մեկը՝ Աշոտ Ղալաչյանը, ՀՀԿ-ական է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հանրապետության մի շարք քաղաքներում եւ գյուղերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել