Սոցիալական բնակարանները ևս 10 տարով կտրվեն անհատույց օգտագործման

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունից տեղեկանում ենք, որ կարգավորվել է մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում տարբեր իրավական ակտերի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրային հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց/ընտանիքների` այդ բնակարաններում սահմանված ժամկետը լրանալուց հետո ևս 10 տարի ժամկետով նույն պայմաններով բնակվելու հարցը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ժամակետների երկարացումը հիմնված կլինի հասարակական կազմակերպության կողմից տրված եզրակացության վրա, մասնավորապես՝ կազմակերպությունը կուսումնասիրի 166 բնակարաններում բնակվող անձնանց /ընտանիքների/  սոցիալական պայմանները, կարիքները, բնակարանի վիճակը, բնակչի կողմից  պայմանագրային  պարտավորությունների կատարումը, բնակարանի օգտագործումը դրա նշանակությանը համապատասխան և այլն:  

Որոշուման նախագիծն  ընդունվել է  ՀՀ կառավարության 18.08.2016թ. նիստում: Որոշումն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել