Խոշոր ավտովթար Արարատի մարզում

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Համլետ Այվազյանը իր վարած Mercedes Benz C 500 մակնիշի T100CC56 RՍՏ համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխավան ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես ժամանակավորապես արգելապատնեշ ծառայող ավազակույտին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, , այնուհետեւ նա բախվել է բետոնե սյուներին, իսկ հետո՝ շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթյա հարթակին, որից հետո մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Վթարի հետեւանքով վարորդ Հ. Այվազյանը եւ ուղեւոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Ռոզա Թումանյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ՌԴ քաղաքացի, 3-ամյա Արամ Այվազյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ ընտանիքը մասնակցելիս է եղել իրենց բարեկամի հարսանեկան արարողությանը եւ վերադառնալիս են եղել հարսանիքից։

Հիվանդանոցներից հայտնել են, որ ընտանիքի անդամները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել