Այսօր Ավան և Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդանյանի նախագահությամբ պետք է շարունակվեր բոլոր տեսակի զինվորական ծառայություններից հրաժարված, «Եհովայի վկաներ» ժողովի անդամ Արտյոմ Երեմյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը, սակայն մեղադրող դատախազը չէր ներկայացել` դատարանին հայտնելով, որ առողջության հետ կապված խնդրներ ունի: Դատարանը անիմաստ համարեց շարունակել գործի քննւթյունը առանց մեղադրող կողմի: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին ժամը 16.00-ին:
Հիշեցնենք որ Արտյոմ Երեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 03.02.2012 թ-ին զինվորական բժշկական հանձնաժողովի կողմից պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար, վերցվել է զինվորական հաշվառման, սակայն հրաժարվել է ծանուցագիր ստանալուց, իսկ 23.05.2012 թ-ին դիմում է ներկայացրել, որ հանդիսանում է «Եհովայի վկաներ» ժողովի անդամ և հրաժարվում է բոլոր տեսակի զինվորական ծառայություններից: Խախտելով ՀՀ «Զինապարտւթյան մասին» ՀՀ օրենքի պահանջները խուսափում է ժամկետային զինվորական ծառայության 2012 թ-ի գարնանային զորակոչից:
Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան
Աղբյուրը` Իրավաբան. net