Այսօր ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, ընկերները, ծառայակիցները, ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ու աշխատակիցներ, քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ Գագիկ Մկրտչյանը ստացել էր հրազենային ծանր վնասվածքներ` որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում: Բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել, ավաղ, չկարողացան:
Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ. նոյեմբերին, երբ վտանգված էր մեր երկիրը, և ոստիկանությունը պաշտպանում էր պետությունն ու ժողովրդին և՛ սահմաններին, և՛ երկրի ներսում: Այդ օրերին պայքարը կյանքի գին ուներ շատերի համար, իսկ հանուն հայրենիքի և մարդու ոստիկանի պայքարը կյանքի գին ունի բոլոր ժամանակներում:
Քառասունհինգ տարեկան էր Գագիկ Մկրտչյանը և իրեն վստահված պահակակետում, չնահանջելով ու չհանձնվելով, կյանքը տվեց իր վեցամյա որդու համար, բոլորիս երեխաների համար, ողջ ժողովրդի համար:
Ցավն ահռելի է և միակ մխիթարությունը՝ որ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի գործը շարունակողներ կան ու լինելու են, ուրեմն անպարտելի ու աներեր է լինելու մեր երկիրը:Այսօր ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, ընկերները, ծառայակիցները, ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ու աշխատակիցներ, քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ Գագիկ Մկրտչյանը ստացել էր հրազենային ծանր վնասվածքներ` որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում: Բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել, ավաղ, չկարողացան:
Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ. նոյեմբերին, երբ վտանգված էր մեր երկիրը, և ոստիկանությունը պաշտպանում էր պետությունն ու ժողովրդին և՛ սահմաններին, և՛ երկրի ներսում: Այդ օրերին պայքարը կյանքի գին ուներ շատերի համար, իսկ հանուն հայրենիքի և մարդու ոստիկանի պայքարը կյանքի գին ունի բոլոր ժամանակներում:
Քառասունհինգ տարեկան էր Գագիկ Մկրտչյանը և իրեն վստահված պահակակետում, չնահանջելով ու չհանձնվելով, կյանքը տվեց իր վեցամյա որդու համար, բոլորիս երեխաների համար, ողջ ժողովրդի համար:
Ցավն ահռելի է և միակ մխիթարությունը՝ որ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի գործը շարունակողներ կան ու լինելու են, ուրեմն անպարտելի ու աներեր է լինելու մեր երկիրը:
ՀՀ ոստիկանություն
Իրավաբան.net