Իրազեկում կայանատեղերի տեղական տուրքի և պայմանների մասին

Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին ՀՀ օրենքգի համաձայն`

1. Ավտոկայանատեղի տուրք վճարողներն իրավունք ունեն`

1) ծանոթանալու ավտոկայանատեղի տուրքի չափին և գանձման կարգին.

2) պահանջելու ավտոկայանատեղի տուրք գանձող մարմնից կատարելու տուրքի վերահաշվարկ.

3) բողոքարկելու ավտոկայանատեղի տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

4) ստանալու ավտոկայանատեղի տուրք վճարելու մասին տեղեկանք.

5) օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջելու և ստանալու վերադարձման ենթակաավտոկայանատեղի տուրքի գումարը.

6) բողոքարկելու համայնքի ավագանու` ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերի վերաբերյալ որոշումները:

1. Ավտոկայանատեղի տուրք վճարողները պարտավոր են`

1) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար վճարել ավտոկայանատեղի տուրք.

2) ավտոկայանատեղի տուրքի գանձում իրականացնող մարմիններին կամ լիազոր անձանց ներկայացնելավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթեր կամ դրանց պատճենները:

Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է տուրքի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով և կարմիր գույնի գետնանշումով, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է տուրք հետևյալ դրույքաչափերով`

1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.

2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ.

3) մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.

4) մեկ ամսվա համար` մինչև 25000 դրամ ներառյալ.

5) մեկ տարվա համար` մինչև 100000 դրամ ներառյալ:

Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

Ավտոկայանատեղում պետք է փակցված լինի համապատասխան ցուցանակ` վճարովիավտոկայանատեղի, դրա տարածքի, ավտոկայանատեղի համար տուրքի վճարման պարտականության չափի, պայմանների և պատասխանատվության մասին հայերեն պարզ և ընթեռնելի նշումներով, ինչպես նաև`ավտոկայանատեղ կազմակերպող մարմնի հայեցողությամբ` այլ տեղեկատվությամբ: Ընդ որում` ցուցանակը կարող է ներառել նաև օտար լեզուներով տեղեկատվություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել