Վրաերթ Խանջյան փողոցում

Օգոստոսի 13-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում՝ «Լունապարկ» մանկական զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 34 MR 317 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ք.) վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Ա. Հ.-ին և 65 տարեկան անձը չպարզված մի տղամարդու:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել