4 տուժած շարունակում է ստանալ հիվանդանոցային բուժում. ԱՆ

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով  տուժածներից այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 4-ը։
Վերակենդանացման բաժանմունքում է նրանցից մեկը` հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանը։ Օգոստոսի 7-ին նրան թիվ 1 համալսարանական կլինիկայից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, քանի որ  պոլիօրգանային անբավարարության հետևանքով հեմոդիալիզի անհրաժեշտություն էր  առաջացել։ Երեկ կազմակերպված հերթական կոնսիլիումի ժամանակ առաջատար մասնագետները քննարկել են հիվանդի բուժման ռազմավարությունը։ Որոշվել է, որ այս պահին վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա։
Պայմանավորված զինյալ խմբի անդամ Ս. Ն.-ի առողջական վիճակի բարելավումով` այսօր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից նրան տեղափոխել են հիվանդասենյակ։
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժումը շարունակում են մեկական տուժածներ
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել