Օգոստոսի 15-ը աշխատանքային օր է

2016 թվականի եկեղեցական տոները և սրբոց հիշատակության օրերի ցանկի համաձայն` օգոստոսի 14-ը նշվում է որպես Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոն, հաջորդ օրը՝ ամսի 15-ը, մեռելոց է: Մինչ այս Իրավաբան.net-ին դիմել են բազմաթիվ քաղաքացիներ՝ հասկանալու արդյոք տոնին հաջորդող օրը աշխատանքային է, թե՝ ոչ:

Տեղեկացնենք, որ ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին  օրենքով օգոստոս ամսին ոչ աշխատանքային օր չկա, կառավարութունը վերջին նիստին որևէ որոշում չի կայացվել, ըստ որի՝ օգոստոսի 15-ը՝ երկուշաբթի օր ոչ աշխատանքային կլիներ:

Այնպես որ անկախ եկեղեցական տոներից ու ծիսակարգերից, երկուշաբթի օրը լինելու է աշխատանքային օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել