Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել 2025 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ (AMGB1029A250) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-6 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 16 մլրդ 57 մլն 900 հազար դրամ, որից մրցակցային` 14 մլրդ 201 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 856 մլն 900 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 6 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 706 714 854 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4800 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.4800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: