Նախազգուշացման ինստիտուտն իր նպատակին չի ծառայում. իրավաբանի պարզաբանումները

Նախորդ տարվա վերջին ստորագրվեց և այս տարվա սկզբից ուժի մեջ մտավ Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաև այլ օրենքներում փոփոխություն կատարելու մասին փաթեթը, որոն ներդրվեց նախազգուշացման վարչական տույժի կարգավորման նաև նոր կարգավորումներ: Մի շարք իրավախախտումներ կատարելու համար, որոնք նվազ նշանակություն ունեն, վարորդները նախազգուշացվում են, այլ ոչ թե տուգանվում:

Վարչական իրավախախտումների վերաբեյալ նոր օրենսգրքի նախագծի հեղինակներից, ԵԽ փորձագետ Թամարա Շաքարյանի խոսքերով՝ անձը համարվում է նախազգուշացված, բայց այդ մասին չի տեղեկանում. «Անձը համարվում է նախազգուշացված, եթե երկրորդ անգամ է կատարում նույն արարքը, արդեն նրա նկատմամբ կարող է կիրառվել տուգանք»,- նշեց մեր զրուցակիցը:

Փորձագետի խոսքերով՝ այս տեսանկյունից վարչական տույժն իր նպատակը չի իրականացնում. «Այսինքն, եթե դու նախազգուշացվում ես ու չես ծանուցվում դրա մասին, չես օգտվում քո պաշտպանության միջոցներից և վարչական տույժն իր նպատակին չի հասնում, սա կարծես թե ստացվում է ձևական բնույթի նախազգուշացում»,- ասում է Թամարա Շաքարյանը՝ շեշտելով՝ նախազգուշացումը վարչական տույժի տեսակ է, որի մասին անձը պետք է տեղյակ լինի, հակառակ դեպքում տույժի իրականացման դաստիարակչական նշանակությունը չի գործի, այսինքն՝ անձը չի բացառվում, որ նույն խախտումը կրկնի նաև երկրորդ անգամ, իսկ նախազգուշացված լինելու դեպքում հավանականությունը քիչ է, որ նույն արարքը կկրկնվի:

Իրավաբանն ասաց, որ վարչական իրավախախտումների նոր օրենսգրքի նախագծով անձիք պարտադիր պետք է ծանուցվեն նախազգուշացման մասին:

Միևնույն ժամանակ, նա նկատում է, որ ՎԻՎՕ նախագծում սահմանվել է՝ որն է համարվում նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում, ինչպես նաև այն, որ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտման կատարման դեպքում կարող է վարչական իրավախախտում կատարած անձին ազատել վարչական պատասխանատվությունից` բավարարվելով զգուշացմամբ` հաշվի առնելով վարչական իրավախախտման բնույթն ու վարչական իրավախախտում կատարողի անձը. «Զգուշացումը վարչական տույժի տեսակ չէ և չի նույնանում նախազգուշացում վարչական տույժի տեսակի հետ, իսկ նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում կատարելը՝ վարչական պատասխանատվությունից ազատելու հիմք է:  Վերջին փոփոխությունները առավելապես վերաբերում են հենց նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումներին, երբ օրենքի ուժով անձը համարվում է նախազգուշացված, չնայած պատասխանատվության միջոց չի կիրառվում: Հակասությունը կայանում է նրանում, որ նախազգուշացումը համարվում է վարչական տույժի տեսակ,նոր նախագծում համանման իրավակարգավորումները հստակեցվել են, մասնավորապես՝ կամ տվյալ դեպքում վարչական վարույթն իրականացնող մարմինը բավարարվում է զգուշացմամբ կամ եթե պետք է նշանակվի նախազգուշացում վարչական տույժի տեսակ, ապա դրա նշանակման ու կիրառման կարգը պետք է իրականացվի օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով»,- պարզաբանում է փորձագետը:

Դիտեք նաև՝ ՎԻՎ նոր օրենսգրքի մասին ռեպորտաժը

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել