Խոշոր հրդեհ Գյումրիում. հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:

Դեպքի վայր են մեկնել ևս վեց մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատում են քաղաքապետարանից երկու ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել