Վրաերթի ենթարկված կինը մահացել է հիվանդանոցում

Օգոստոսի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով 1964 թ. ծնված Ալվարդ Մակարյանին վրաերթի ենթարկելու մասին:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 8-ին, ժամը 6.30-ին, Ա. Մակարյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել