Ժողովրդավար պետական իշխանության վարքագծի  երեք հիմնարար կանոնները

Հայտնի իրավագետ Վրեժ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախագիծ
Ժողովրդավար պետական իշխանության վարքագծի  երեք հիմնարար կանոնները

  1. Ժողովրդավար պետական իշխանությունն իր գործողությամբ կամ անգործությամբ իրավունք չունի վնասել կամ թույլ տալ վնաս հասցնել ժողովրդին:
  2. Ժողովրդավար պետական իշխանությունը ենթակա է իր ժողովրդի կամքին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կամքը հակասում է սույն կանոնների 1-ին կանոնին:
  3. Ժողովրդավար պետական իշխանությունը պարտավոր է կատարել իր սահմանադրական գործառույթները/առաքելությունը/ և հոգ տանել ժողովրդի մասին (համար)՝ այն չափով, որքանով դա չհակասի սույն կանոնների 1-ին և 2-րդ կանոններին:

Այզեկ Ազիմովի «Ռոբոտոտեխնիկայի երեք օրենքները»՝ իրավագետ Վրեժ Գասպարյանի մեկնությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել