Նոր նշանակում ոստիկանության համակարգում. ո՞վ է Երևանի ոստիկանապետը

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նոր հրամանով ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ոստիկանապետ: Այս տեղեկատվությունը Իրավաբան.net-ին փոխանցեցին ոստիկանության լրատվության վարչությունից: Սարգիս Մարտիրոսյանը մինչ այս զբաղեցնում էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:

Մինչ այս մեզ հաղորդել էին, որ Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել