Դատախազության մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը Իրավաբան.net-ին պարզաբանել է Գևորգ Կոստանյանի հրաժարականի մասին լուրը, նա նշել է.
«Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները:
Պաշտոնական հաղորդագրությունը քիչ անց՝ դատախազության պաշտոնական www.prosecutor.am
Իրավաբան.net