Հուլիսի 17-ի դեպքերից հետո ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն տարածեց ոստկանական բաժանմունքներ բերման ենթարկվածներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի խոսքերով՝ հայտարարությունից հետո արձագանքները չուշացան․ «Մինչ օրս ստանում ենք մարդկանցից զանգեր, ովքեր անհանգստացած են իրենց բերման ենթարկված հարազատների համար: Սկզբնական փուլում Պալատ դիմողների համար պարզ չէր, թե որտեղ են գտնվում իրենց բարեկամները:
Փաստաբաններին պալատի հայտարարությանն արձագանքած կամավոր փաստաբաններն օգնում էին մարդկանց գտնելու, նրանց ազատ արձակելու հարցերում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պալատի հայտարարությունը ուժի մեջ է․ «Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ անվճար իրավաբանական օգնության համար կարող են զանգել ՀՀ Փաստաբանների պալատ՝ քաղաք Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ, հեռախոսահամար՝ (010) 600701»։
Ծովինար Խաչատրյանի խոսքերով՝ մինչ այս պահը պալատը ստացել է բազմաթիվ զանգեր, իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանները ներկայումս 12-ն են։
Իրավաբան.net