Զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական Շեվրոլե ավտոբուսը

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական Շեվրոլե ավտոբուսը:

Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական ԳԱԶելն-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:

Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել