Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և առանձին խմբեր վերջին օրերին ՊՊԾ գնդի տարածքում և դրա շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ պարբերաբար տարածում են տեղեկություններ, որոնք կապ չունեն իրականության հետ: Իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նա նշել է․ «Հիշյալ անձանց և խմբերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և իրավիճակի արհեստական լարվածություն չհրահրել:
Զանգվածային լրատվության միջոցներին և համացանցի մյուս օգտատերերին հորդորում ենք ձեռնպահ մնալ նման անհիմն տեղեկատվությունից և անհրաժեշտության դեպքում դիմել պատկան մարմիններին՝ լուրի իսկությունը ճշտելու և հանրությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելու համար»:
Իրավաբան.net