Քիչ առաջ Խորենացի փողոցում փոքրիկ հայտարարություն արեց Ազգային ժողով ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ վերջին իրադարձությունները հաշվի առնելով, հավաքվածների մեջ չպետք է տեղ ունենան ալկոհոլ կամ այլ կասկածելի նյութեր ընդունած անձիք, կասկածելի վարք և նպատակներ ունեցող անձիք, ովքեր հանուն Ժիրայրի ուզում են մի մեծ պատմություն սարքել:
Եվ հորդորեց հավաքվածներին, եթե նկատեն նման մարդկանց, ապա խնդրելով հեռացնեն նրանց, իսկ եթե հակառակվեն, ապա նույնիսկ դիմեն ոստիկանությանը, նշելով, որ այս դեպքում ինքն էլ չի վարանելու համագործակցել ոստիկանների հետ:
Ն. Փաշինյանը հայտնեց նաև, որ կազմակերպչական որոշ խնդիրներ լուծելու համար կես ժամ քննարկում կարվի, այնուհետև, ենթադրվում է, նոր հայտարարություն կլինի:
Իրավաբան.net