Ադրբեջանական զինված ուժերը երեկ կրակել են հայկական գյուղի ուղղությամբ, ընդ որում՝ կրակել են դպրոցին հարակից խաղահրապարակի վրա։
Դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 17։10-17։20-ը, Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում։ Համայնքապետ Արարատ Ավալյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ այդ ժամերին խաղահրապարակում երեխաներ են եղել, բարեբախտաբար նրանցից ոչ ոք չի տուժել, չկան նաև գույքային վնասներ։
Դեպքից երկու ժամ անց գյուղում կյանքը շարունակվել է նույն հունով, այս պահին ամեն ինչ հանդարտ է Մովսեսում։
Պարոն Ավալյանի խոսքերով՝ նախորդ տարվա սեպտեմբեր ամսից հետո սա առաջին դեպքն է, որ ադրբեջանիցները գնում են նման քայլի՝ կրակ բացելով երեխաների վրա։
Լուսանկարում՝ Գյուղի միջնակարգ դպրոցը, աղբյուրը՝ hy.wikipedia.org