Շուրջ երեք տասնյակ մտավորականներ բաց նամակով դիմել են Ժիրայր Սեֆիլյանին՝ խնդրելով հորդորել իր ընկերներին՝ վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին: Բաց նամակում, մասնավորապես՝ ասվում է.
«Հարգելի Ժիրայր,
Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարեւորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը: Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի` զինված հարձակման եւ պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ:
Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետեւանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին:
Հավատացած ենք, որ Ձեր եւ Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը»:
Ռուբեն Բաբայան, ռեժիսոր
Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր
Էդուարդ Թոփչյան, դիրիժոր
Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր
Պերճ Զեյթունցյան, գրող
Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր
Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ
Ռուբեն Մաթեւոսյան,երգիչ
Սասուն Պասկեւիչյան, երգահան
Լեւոն Մալխասյան, ջազ-երաժիշտ
Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր
Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր
Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր
Սոնա Հովհաննիսյան, խմբավար
Շուշան Պետրոսյան, երգչուհի
Նարեկ Հախնազարյան, երաժիշտ
Նունե Եսայան, երգչուհի
Ժիրայր Դադասյան, ռեժիսոր
Ռոբերտ Մլքեյան , խմբավար
Վահան Բադալյան, ռեժիսոր
Արեւ Պետրոսյան, նկարիչ-դիզայներ
Նարեկ Դուրյան, դերասան
Սերգեյ Սմբատյան, խմբավար
Ռոլանդ Շառոյան, գրող
Ալլա Լեւոնյան, երգչուհի
Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր
Գեւորգ Հակոբյան, երգիչ
Ռուբեն Հովսեփյան, գրող
Իրավաբան.net