Նոր բախումներ Սարի Թաղում. 4 ոստիկան տուժել է

Սարի Թաղում տեղի է ունեցել բախում, որի արդյունքում չորս ոստիկաններ ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը՝ հղում կատարելով Ոստիկանության ներկայացուցչին: Բախման արդյունքում, ինչպես նշում է վերջինս, քաղաքացիները քարեր և առարկաներ են նետվել ոստիկանների ուղղությամբ:

Քիչ առաջ Վարուժան Ավետիսյանի կողմից օդ արձակված կրակոցները, որը արվել էին ի զորակցություն քաղաքացիների, իրականում ուղղված են եղել Սարի Թաղում տեղի ունեցող բախումներում մասնակից քաղաքացիներին: Քաղաքացիները փորձել են մյուս կողմից մուտք գործել ՊՊԾ գնդի պահպանվող տարածքից ներս, ինչն արգելվել է ոստիկանության կողմից, և դրա արդյունքում տեղի է ունեցել բախում քաղաքացիների և ոստիկանների հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, այս պահի դրությամբ չկան ո՛չ բերման ենթարկվածներ, ո՛չ տուժած քաղաքացիներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել