Կրակոցներ ոստիկանության ՊՊԾ գնդում. զինված խմբի անդամները օդ են կրակել

Կրակոցների արդյունքում ոչինչ չի եղել, ոչ մեկ չի տուժել: Այս մասին Խորենացու փողոցում հավաքված քաղաքացիներին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Վերջինս նաև հավելեց, որ դրանք կրակոցներ չեն եղել, ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական հարձակումներ չեն եղել, ոստիկանությունը միջոցառում է իրականացնում, քանի որ այս փողոցը ներկայումս համարվում է հատուկ ռեժիմային գոտի: Քաղաքացիների այն հարցին, թե ում տեղափոխեցին շտապ օգնության մեքենաներով, ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրեց, որ ոչ մեկի չեն տեղափոխել, տուժողներ չկան:

Այնուհետև, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց և հայտնեց, որ զրուցել է Վարուժան Ավետիսյանի հետ, որը հայտնել է, որ իրենք են օդ կրակել՝ ի զորկացություն Խորենացու փողոցում հավաքված քաղաքացիների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել