Եթե Իրավաբան.net-ի լրագրողը երեկ ժամը 15:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում չլիներ` լուսաբանելու դատավոր Մանուշակ Պետրոսյանի կողմից քննվող գործն ըստ մեղադրանքի` Արմեն Վարդանյանի, ապա չէր տեղեկանա, որ նույն դատարանում քննվելու է նաև «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի Վերաքննիչ քրեական դատարան բերված բողոքը: «ԴատաԼեքս»-ի «Նիստերի ժամանակացույց» բաժնում երեկ մուտքագրված չի եղել և չէ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ քննվող գործը:
«ԴատաԼեքս»-ում նշվում է այն մասին, որ որոնման համար մատչելի են ՀՀ դատական համակարգի բոլոր երեք ատյանների դատարանների կողմից քննված գործերը: Բացառություն են կազմում դռնփակ ընթացակարգով կամ դատարանի որոշմամբ գաղտնիության կարգավիճակ ստացած գործերը:
Ակնհայտ է, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին «փողերի լվացման» հատկանիշներով «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցած քրեական գործը գաղտնիության կարգավիճակ ստացած գործ չէ և չի քննվել դռնփակ ընթացակարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net