Մեսսին դատապարտվել է 21 ամսվա բանտարկության հարկային խարդախության պատճառով

Իպանիայի դատարանը Լիոնել Մեսսիին դատապարտել է 21 ամսվա ազատազրկման՝ հարկային խարդախության առնչությամբ: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Սակայն ենթադրվում է, որ արգենտինացի ֆուտբոլիսը չի հայտնվի ճաղերի հետևում, քանի որ ըստ Իսպանիայի օրենսդրության, մինչև 2 տարի ազատազրկման դեպքում պատիժը կարելի է այլ տարբերակով կրել:

29-ամյա Մեսսին, ով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների շարքում է, մեղադրվում էր Բելիզում և Ուրուգվայում կեղծ ընկերությունների շղթա ստեղծելու մեջ՝ 2007-2009թթ ընթացքում գովազդային պայմանագրերից ստացված միջոցներից 4.16 միլիոն եվրո հարկ վճարելուց խուսափելու համար: Սակայ Մեսսին տեղեկացրել էր, որ ինքը զբաղված է եղել ֆուտբոլ խաղալով և ֆինանսական հարցերը վստահել է իր հորն ու իրավաբաններին: Նրա հոր՝ Խորխո Որասիո Մեսսի նկատմամաբ նույնպես կայացվել է նույն վճիռը: Զույգը, ումից նաև խոշոր չափերի տուգանք է գանձվել, կարող է բողոքարկել վճիռը Գերագույն դատարան:

Դատավարության ժամանակ Մեսսին նշել է , որ երբեք ոչ մի անօրինական բան չի կասկածել, երբ հայրը իրեն խնդրել է ստորագրել գովազդային պայմանագրերը և տարբեր փաստաթղթեր: Իսկ Մեսսի հարկային հայտարարագրերի պատասխանատու Էվա Բլասկեսը նույնպես հայտնել էր, որ Լեոն չի տեսել պայմանագրերի վերջնական տարբերակները, որը ամբողջությամբ գտնվել է նրա հոր վերահսկողության տակ:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել