ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության նորանշանակ ղեկավարի գույքն ու դրամական միջոցները

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը 2011թ. զբաղեցրել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը:

Տարվա վերջում նա ունեցել է 9 մլն դրամ, 2 մլն դրամով գույք է վաճառել: Հաջորդ տարի զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը, դրամական միջոցներն ավելացել են՝ շուրջ 4 մլն-ով:

ՀՀ նախագահի՝ հունիսի 29-ի հրամանագրով նշանակվելով նոր պաշտոնին՝ հայտարարագրել է 14,8 մլն դրամի դրամական միջոցներ, կինն ունի 6,6 մլն դրամ:

Պարոն Ցոլակյանի աշխատավարձը հարկային տարում կազմել է 2 մլն դրամ, կենսաթոշակը՝ 514 հազար դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել