Չինաստանում տարեկան 100.000 բանտարկյալ է մահապատժի ենթարկվում՝ դոնորական օրգանների պակասը լրացնելու համար

Ինչպես գրում է The Independent-ը, Չինաստանի կառավարությունը շարունակում է ապօրինի ճանապարհով վերցնել միլիոնավոր անմեղ բանտարկյալների տարբեր օրգաններ, չնայած այն հանգամանքին, որ պնդում է թե իբրև նմանատիպ հանցանքներին վերջ է տրվել երկու տարի առաջ: Ըստ ուսումնասիրության տվյալների տարեկան 60-ից 100.000 բանտարկյալ է մահապատժի ենթարկվում երկրում, և վերջիններիս օրգանները (սիրտ, լյարդ, և այլ օրգաններ) հեռացվում են՝ հիվանդներին փոխպատվաստում իրականացնելու համար: 2000թ,-ից ի վեր մոտավորապես 1.5 միլիոն բանտարկյալի օրգաններ են հեռացվել Չինաստանում գործող լյարդի և երիկամների 712 փոխպատվաստման կենտրոններում, իսկ 300.000-ի դեպքում օրգանների հեռացումը կատարվել է ապօրինի հաստատություններում:

Ըստ զեկույցի տվյալների շատ վիրաբույժներ անգամ կորցրել են օրական կտրվածքով կատարած փոխպատվաստումների հաշիվը. Որոշ մասնագետներ մեկ օրվա ընթացքում անգամ կատարել են լյարի հեռացման վեց վիրահատություն:

Բռնի գործողությունների հիմքում Չինաստանում հայտնի Ֆալուն Գոնգ հոգևոր շարժումն է, որը երկրում տարածում է գտել 1992թ,-ից ի վեր և երկրի կառավարությունը արդեն մի քանի տասնամյակ պայքարում է այն ոչնչացնելու համար: Սակայն կա կարծիք, որ շարժման զոհերը մահապատժի են ենթարկվում Չինաստանի կառավարության պահանջով՝ երկրում օրգանների դոնորների պակասը լրացնելու համար:

Ըստ Չինաստանի կառավարության պաշտոնական հայտարարության՝ երկրում տարեկան իրականացվում է 10.000 փոխպատվաստում, սակայն զեկույցի հեղինակները հավատացած են, որ նշված ցուցանիշը շատ է զիջում իրական քանակին:

«Մենք հեշտությամբ կարող ենք ապացուցել, որ պաշտոնական ցուցանիշը կեղծ է ուսումնասիրելով միայն երկու կամ երեք խոշոր հիվամդանոցները: Այն հնարավորություն կտա եզրակացնելու, որ Ֆալուն Գոնգի զոհերի թիվը շատ ավելի են, քան նշված ցուցանիշը: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը երկրում իրականացրել է անմեղ մարդկանց զանգվածային սպանդ»,_ նշել է զեկույցի հեղինակներից մեկը՝ իրավապաշտպան Դեյվիդ Մատասը:

Անցյալ տարի Amnesty International-ը հաստատել է, որ Չինաստանը աշխարհում առաջինն է՝ մահապատժի ենթարկած բանտարկյալների թվով:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել