Տուժողի այրին դատարանի միջանցքում սպասում էր արդարադատությանը…

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգիս Հաոբյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. հունվարի 26-ին ժամր 16.30-ից մինչև 18.00-ն րնկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում, գործով չպարզված վայրում, փոխառությամբ վերցրած գումարր չվերադարձնելու կապակցությամբ վիճաբանել է Հովիկ Սարգսի Գևորգյանի հետ, որի ընթացքում Սարգիս Հակոբյանր ոտքերով և ձեռքերով ծեծի է ենթարկել նրան, դիտավորությամբ Հովիկ Գևորգյանի առողջությանր պատճառել ծանր վնաս՝ առաջ բերելով գանգուղեղային և կրծքավանդակի փակ բութ վնասվածքներ, արյունազեղումներ զույգ աչքերի վերին և ստորին կոպերի, ձախ ականջախեցու վերին երրորդի, վերին շրթունքի ձախ կեսի ներսային մակերեսի, ստորին շրթունքի աջ կեսի կարմիր երիզի շրջաններում, քերծվածքներ ձախ ականջախեցու միջին երրորդի, միջհոնքային և քթի մեջքի շրջաններում, սալջարդ վերքեր քթի հիմի և վերին շրթունքի աջ կեսի ներսային մակերեսին, քթոսկրերի կոտրվածք, արյունազեղում գլխի մաշկի տակ՝ ճակատային շրջանում, ձախ քունքամկանի հետին ոտիկի, աջի՝ առաջային ոտիկի արյունազեղումներ, ենթակարծրենային արյունահավաք ճակատային շրջանում, գլխուղեղի զույգ կիսագնդերի ճակատային բլթերի ենթաոստայնային օջախային արյունազեղումներ, միջկողային մկանների մանր և խոշորօջախային արյունազեղումներ, աջից միջին անրակային գծով 7, 8-րդ և առաջային անութային գծով 9, 10-րդ կողերի կոտրվածքներ, ինչպես նաև բարակ աղու թափածակումով պերիտոնիտ և աղիների պատի տարածուն նեկրոզ, որոնց հետևանքով Հովիկ Գ-ևորգյանր 2011թ. փետրվարի 1-ին «Արմենիա» ՀԲ կենտրոնում մահացել է:

Դատական նիստին ամբաստանյալը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ կրկին սկսել դատաքննությունը, քանի որ ցանկանում է քրեական գործին ներգրավել այլ պաշտպան: Ամբաստանյալը շնորհակալություն հայտնեց պաշտպանին իր կատարած աշխատանքի համար: Նա հայտնեց, որ պաշտպանից հրաժարվելու պատճառն այն է, որ վերջինս նախկինում աշխատել է դատախազության համակարգում:

Մեղադրող կողմը չառարկեց միջնորդության դեմ՝ նշելով որ այն ամբաստանյալի իրավունքն է:

Դատարանը, լսելով կողմերին, բավարարեց միջնորդությունը:

Ներկայումս Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրում է սույն քրեական գործն՝ ամբաստանյալի քույր` Հասմիկ Հակոբյանի դիմումի համաձայն:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի հոկտեմբերի 15-ին:

 .

Հանրային թղթակից` Զարուհի Հարությունյան

.

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել