Հայաստանի վարչատարածքային բաժանումը տեղի է ունենում

Քիչ առաջ տեղեկացրինք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

Այս նախագիծը, ըստ կառավարության, բխում է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով: Գործադիրը նշում է, որ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման եւս 14 պիլոտային ծրագիր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ,  ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքային փնջերում: Այդ փնջերը ձեւավորվելու են հետեւյալ կազմերով.

ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ՝ Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սիփան (թվով 11)

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ՝ Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Սադունց, Վարդաբլուր (թվով 11)

ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր՝ Ուրցաձոր, Լանջանիստ, Շաղափ (թվով 3)

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր (թվով 9).

ՀՀ Շիրակի մարզի Աշոցք՝ Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար (թվով 11).

ՀՀ Շիրակի մարզի Արփի՝ Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ (թվով 9).

ՀՀ Շիրակի մարզի Սարապատ՝ Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար (թվով 15)

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս՝ Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ (թվով 10).

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի՝ Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն (թվով 13).

ՀՀ Սյունիքի մարզի Գորայք՝ Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան (թվով 4).

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն (թվով 7).

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք՝ Վայք, Ազատեկ, Արին, Զեդեա, Փոռ (թվով 5).

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ՝ Ջերմուկ, Գնդեւազ, Կարմրաշեն, Հերհեր, (թվով 4):

ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ՝ Զառիթափ, Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս (թվով 9):

Նախագծի բովանդակությանը և ընթացակարգերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել