Հունիսի 24-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գետը վարարել է, գյուղը ջրալցվում է:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մոտ 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Իրավաբան.net