Արթուր Դավթյանի գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը. Գևորգ Կոստանյան

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արթուր Դավթյանին:

Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արթուր Դավթյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի 2016 թվականի հունիսի 22-ի հրամանագրով՝ Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել