Հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ութամյա երեխան ընկել է Ողջի գետը:
Գետի ողջ երկայնքով 33 փրկարար, 30 ոստիկան և 1 տասնյակից ավելի քաղաքացիներ իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Իրավաբան.net