Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Հենրիկ Տեր- Ադամյանի գլխավորությամբ քննվում է Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը բողոքը՝ բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ սույն թվականի hուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Վարդան Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012 թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Ըստ այդ որոշման մայիսի 25-ին «փողերի լվացման» հոդվածով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին:
Տեղեկացնենք, որ Վարդան Օսկանյանն այսօր դատարանում չէր: Դատական նիստին ներկայացել էին պաշտպան Արթուր Գրիգորյանը և «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: Դատավորը, լսելով կողմերին՝ մեղադրող դատախազին, քննիչին և պաշտպան Արթուր Գրիգորյանին, որոշեց այս գործով որոշումը հրապարակել սեպտեմբերի 27-ին, ժամը 10:40-ին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net