Ինչպես գրում է Reuters գործակալությունը՝ ամբողջ աշխարհում միլիոնավոր այրի կանայք ենթարկվում են հետապնդումների: Շատերը զրկվում են սեփական ունեցվածքից, ենթարկվում ամուսնու ծնողների ճնշումներին, մեղադրվում կախարդության մեջ և ենթարկվում սեռական բռնությունների:
Հունիսի 23-ը՝ Այրի կանանց միջազգային օրը, նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել այրի կանաց նկատմամբ անարդարության դեպքերի վրա: Ահա և մի շարք փաստեր.
Ամբողջ աշխարհում ապրում է 258.5 միլիոն այրի կին, ովքեր ունեն 584.6 միլիոն երեխա:
2010թ-ից ի վեր հակամարտությունների և հիվանդությունների հետևանքով մահացածների թվի աճի հետևանքով այրիների թիվը աճել է ևս 9 տոկոսով:
Ամենամեծ աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ 2010-2015թթ-ների ընթացքում այրի կանանց թիվը աճել է 24 տոկոսով՝ տարածաշրջանում Սիրիական պատերազմի և այլ կոնֆլիկտնեի արդյունքում:
Ամբողջ աշխարհում ապրող յուրաքանչյուր յոթ այրի կնոջից մեկը ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում:
Ամուսնական տարիքի 10 կնոջից մեկը այրի է: Աֆղանստանում և Ուկրանիայում այս ցուցանիշը համապատասխանում է 5-ից մեկին:
Ամբողջ աշխարհի այրի կանանց մեկ երրորդը ապրում է Հնդկաստանում (46 միլիոն կին) և Չինաստանում (44.6 միլիոն կին):
Մեծ թվով մանկահասակ աղջիկներ այրիանում են դեռևս երեխա ժամանակ, որը ցույց է տալիս երեխաների ամուսնության գերիշխող քանակը զարգացող երկրներում, ինչպես նաև երիտասարդ աղջիկներին շատ ավելի տարեց տղամարդկանց հետ ամուսնացնելու սովորույթը:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը