Վրաերթի հետևանքով կինը տեղում մահացել է

Հունիսի 13-ին, ժամը 18.14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում՝ «Ֆորտունա» հեռուստաընկերության մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդանանց փողոցի տներից մեկի մոտակայքում Ա. Դ.-ին (1971 թ. ծնված) պատկանող «Օպել» մակնիշի 34 MM 355 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի անձը պարզված չէ) վրաերթի է ենթարկել քաղաքացի Գ. Հ.-ին (1942 թ. ծնված), ով տեղում մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել