Սեռական շահագործման դեմ սկսված արշավի ընթացքում ոստիկանները ազգությամբ Պարագվայցի 15 կին են ազատել

Ֆրանսիայի, Իսպանիայի և Պարագվայի ոստիկանները 14 անձի են ձերբակալել և 15 կնոջ փրկել են սեռական շահագործման դեմ ուղղված արշավի շրջանակներում, որը իրականացվել է համատեղ ջանքերով: Փոխանցում է The Washington Post-ը:

Իսպանիայի ոստիկանությունը կիրակի օրը տարածած հայտարարության մեջ նշել է, որ նրանք 9 հոգու են ձերբակալել Պամպլոնա քաղաքում՝ սեռական շահագործման մեղադրանքով և ազատել են սեռական թրաֆիկինգի զոհ դարձած 4 պարագվայցի կանանց: Ըստ հաղորդման օպերացիան ձեռնարկվել է այն բանից հետո, երբ զոհերից մեկը 2015թ-ի դեկտեմբեր ամսին ահազանգել է Իսպանիայի մարդկային շահագործման հարցերով թեժ գծի համարին, սակայն հանցախումբը իր գործունեությունը սկսել է դեռևս 2010թ-ից:

Արշավը իրականացվել է Ֆրանսիայի և Պարագվայի իշխանությունների համատեղ ջանքերի շնորհիվ, որոնք նույնպես իրակացրել են ձերբակալություններ և ազատել կանանց՝ ոստիկանության կողմից իրականացված համաժամանակյա հետաքննության ընթացքում: Ձերբակալությունները կատարվել են 3 օրվա ընթացքում: Ըստ ոստիկանության հայտնած տեղեկությունների՝ Պապլոնայում ձերբակալված անձանցից երեքը հանդիսանում են Պարագվայի ծայրամասային Սիուդադ-դել-Էստե քաղաքում գործող խոշոր հանցավոր կազմակերպության ղեկավարներ: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները ազգականներ են, որոնց թվում են քրեկան անցյալ ունեցող 8 եղբայրներ, ովքեր որսում են ավելի լավ կյանքի ձգտող և աղքատությունից ազատվել ցանկացող երիտասարդ կանանց:

«Նրանք գտել են իրենց զոհերին և վերջիններիս խոստացել են ապահովել աշխատանքվ ֆրանսիայում և Իսպանիայում՝ որպես մերսողներ, տնային տնտեսուհիներ կամ էլ տեղական սուպերմարկետների աշխատակիցներ: Հանցանքի հետևում նույն ընտանիքի անդամներն են՝ Պամպլոնայում ձերբակալված ղեկավար կինը, նրա ամուսինն ու քույրը, և մայրը, որը գտնվում է Սիուդադ-դել-Էստեում, որտեղ նրանց կազմակերպությունը գրանցված է ճամփորդական գործակալության անվան տակ՝ գործը հեշտությամբ գլուխ բերելու նպատակով»,-հայտնել է Պամպլոնայի գլխավոր քննիչ Ֆերնանդո Անանոսը:

Նա նաև հավելել է, որ այն ժամանակ, երբ կանայք հասել են նշված վայրերը, պարզել են, որ իրականում պետք է զբաղվեն մարմնավաճառությամբ բանդայի՝ մերսման և գեղեցկության սրահների անվան տակ քողարկված բարերում և գիշերային ակումբներում: Նրանք պահվել են հանցագործների խիստ հսկողության տակ, և վերջիններս նրանց հայտնել են, որ խմբին պարտք են 3000 եվրո՝ որպես ճանապարհածախս: Կանանց ստիպել են ստորագրել իրենց պարտքը հաստատող պայմանագրերը, պարբերաբար ծեծի են ենթարկել և Պամպլոնայից տեղափոխվել են Ֆրանսիա՝ այլ հաճախորդների սպասարկելու համար:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել