Կնոջը ձերբակալել են դստերը ողջակիզելու մեղադրանքով

Պակիստանում մայրը ձերբակալվել է՝ սեփական դստերը ողջակիզելու համար, քանի որ վերջինս ամուսնացել էր առանց ընտանիքի համաձայնությունը ստանալու: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Ըստ ոստիկանության հաղորդման, աղջկա մարմնի վրա խոշտանգումների հետքեր են եղել՝ նրան գտել են մահճակալին կապված՝ այրված վիճակում: Զույգի ամուսնությունից մեկ շաբաթ անց մայրը հաշտվելու և պատշաճ կերպով հարսանիք կազմակերպելու պատրվակով հետ է կանչել դստերը ամուսնու տանից: Աղջիկը սակայն չի ցանկացել գնալ, քանի որ երբ ծնողներին հայտնել էր, որ սեփական ընտրությամբ փեսացու է գտել, նրան դաժանաբար ծեծել էին։ Սակայն աղջկա ամուսնու խոսքերով, իր ծնողները համոզել են աղջկան և անգամ չեին պատկերացրել, որ վերջինիս ընտանիքը ընդունակ է նման դաժան արարքի:

Այս դեպքը վերջին մեկ ամսվա ընթացքում Պակիստանում տեղի ունեցած այսպես կոչված «պատվի համար» սպանության 3-րդ դեպքն է: Երկրում ընդունված է բռնություն կիրառել այն կանանց նկատմամբ, ովքեր դեմ են դուրս գալիս սիո և ամուսնության ընդունված կանոնների դեմ: Անցած շաբաթ 19-ամյա աղջիկը հրդեհվել էր՝ իրենից տարիքով մեծ տղամարդու ամուսնության առաջարկը մերժելու համար:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել