Հունիսի 1-ին, ժամը 22.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 43-րդ կմ-ում «Mitsubishi Pajero» մակնիշի 08 UL 104 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել) արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև Էրեբունու ԲԿ:
Փրկարարները ավտոմեքենան տեխափոխել են ավտոքարշակի վրա:
Այս մասին հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Իրավաբան.net